ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կներկայացնի Ստաս Նամինի Centuria S-Quark սիմֆոնիան

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կներկայացնի Ստաս Նամինի Centuria S-Quark սիմֆոնիան
13.12.2016 | 11:48

Ստաս Նամինի ստեղծագործական օրերի շրջանակներում դեկտեմբերի 19-ին՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) կներկայացնի Ստաս Նամինի Centuria S-Quark սիմֆոնիան։
Մեծակտավ այս ստեղծագործությունը Նամինը սկսել է գրել 2014 թվականին։ 2016-ին հեղինակն ավարտել է աշխատել պարտիտուրների վրա։ Այս տարվա հուլիսին Abbey Road ստուդիայում ձայնագրվել է Նամինի սիմֆոնիան Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ և դիրիժոր Լի Ռեյնոլդսի ղեկավարությամբ։


Հայազգի անվանի երաժիշտ, կոմպոզիտոր, նկարիչ, ռեժիսոր և պրոդյուսեր Ստաս Նամինը նշում է իր 65-ամյակը: Հոբելյանի շրջանակներում Հայաստանում դեկտեմբերի 14-20-ն անցկացվում են Ստաս Նամինի ստեղծագործական օրերը:


Ստաս Նամինը ժամանակակից ռուսական մշակույթի խոշորագույն դեմքերից է, ռուսական ռոքի հիմնադիրներից: Ավելի քան 15 տարի Նամինը Մոսկվայի երաժշտության և դրամայի թատրոնի գեղարվեստական ղեկավարն է:

Դիտվել է՝ 1321

Մեկնաբանություններ